Ոստիկանությունը բերման է ենթարկել Տիգրան Աբրահամյանին, Արա Սաղաթելյանին և Հրանտ Մելիք-Շահնազարյանին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը բերման է ենթարկել «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարՏիգրան Աբրահամյանին, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարԱրա Սաղաթելյանին և քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրանք մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանիհրաժարականը պահանջող բողոքի ակցիային:
Այս պահին փակ է Տիգրան Մեծի պողոտա-Հանրապետության փողոց խաչմերուկը: Քաղաքացիները փորձում են փակել նաև Բաղրամյան պողոտան:
Ոստիկաններն արդեն բերման են ենթարկել փողոցը փակել ցանկացող մի խումբ անձանց:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Երևանում փողոցներ էին փակել նաև նոյեմբերի 19-ին: