Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Խորհրդարանը վավերացրեց վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետը երկարաձգող նամակ-համաձայնագիրը

Խորհրդարանը վավերացրեց վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետը 
երկարաձգող նամակ-համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը վավերացրեց «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարմն և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

Նրա խոսքով՝ ծրագիրը Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի տրամաբանական և ֆիզիկական շարունակությունն է: Վարդանյանն անդրադարձավ, թե ինչու են առաջարկում երկարաձգել մասհանումների ժամկետը: Նա նշեց, որ ծրագրի իրականացման ժամանակ դեռևս 2017-ին նախորդ կառավարության կողմից կասեցվել էր ծրագիրը, որպեսզի ուսումնասիրվեն ծրագրի իրականացման նոր տեխնիկական հնարավորությունները: «Ծրագրի իրականացման ընթացքում պետք է կառուցվեն էլեկտրահաղորդման գծեր՝ Դդմաշեն գյուղից մինչև Այրում, Այրումում պետք է կառուցվի բարձր լարման հոսանքի փոխակերպիչ կայան, Դդմաշենում՝ ենթակայան, այնուհետև Այրումից էլեկտրահաղորդման գիծ՝ դեպի Վրաստան: Ծրագիրը կասեցվել էր, քանի որ նախորդ կառավարությունը տեսականորեն հնարավորություն էր տեսել առանց փոխակերպիչ կայանի միացումը՝ վրացական և ռուսական էներգոհամակարգերին, այսինքն սինքրոն կապի միջոցով»,- ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի էներգոհամակարգի զարգացումը հնարավոր չէ պատկերացնել առանց այդ ծրագրի իրականացման, այս ծրագիրը լուծելու է նաև անվտանգության խնդիր: Վարդանյանի խոսքով՝ մինչև նոյեմբերի 30-ը չվավերացնելու դեպքում կկիրառվի տուգանք:

Նամակ-համաձայնագիրը վավերացնելու նախագիծն ընդունվեց միաձայն` 72 «կողմ» ձայներով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am