Քաղաքականություն

ՌԴ և Ավստրիայի արտգործնախարարները քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

1 րոպեի ընթերցում

ՌԴ և Ավստրիայի արտգործնախարարները քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի Հանրապետության եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ, որի ընթացքում քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածելՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Լավրովը գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում նոյեմբերի 10-ից կրակի դադարեցման նպատակով Ռուսաստանի ձեռնարկած միջնորդական ջանքերի և տարածաշրջանում առկա իրավիճակի մասին: Նախարարները համաձայնել են միջազգային կառույցների ակտիվ ներգրավման անհրաժեշտության հարցով, այդ թվում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԿԽՄԿ-ն, մարդասիրական խնդիրների լուծման համար, և տարածաշրջանում մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության համար »,- նշված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում