Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Դեկտեմբեր

Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Ալիևի և Էրդողանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու բանաձևերը

Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Ալիևի և Էրդողանի նկատմամբ 
պատժամիջոցներ կիրառելու բանաձևերը

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է ռազմական հանցագործությունների և Արցախի դեմ վայրագությունների համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, նրա կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և այլոց դեմ անհատական պատժամիջոցներ կիրառելու մասին պատգամավորներ Սադեթ Կարաբուլուտի և Հետլիդ Պլումենի առաջարկած բանաձևերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը:

Դեսպանը նաև հայտնել է, որ ԵՄ-ն լայն էմբարգո է սահմանել Թուրքիային զենք մատակարարելու համար ՝ ագրեսիային մասնակցելու համար։

Պատգամավոր Կարաբուլուտի առաջարկած բանաձևում կոչ է արվում Նիդերլանդների կառավարությանը՝ անհատական պատժամիջոցներ կիրառել այն անհատների նկատմամբ՝ Ադրբեջանում և Թուրքիայում, ովքեր պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում բռնարարքների համար:

«Ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի  անկլավի շուրջ բռնությունները վերջին ամիսներին կրկին անգամ բռնկվել են, նկատելով, որ բռնությունների վերջին փորձը նախաձեռնվել է Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի քաջալերմամբ, պատգամավորը կոչ է անում կառավարությանը՝ անհատական պատժամիջոցներ կիրառել այն անհատների նկատմամբ՝ Ադրբեջանում և Թուրքիայում, ովքեր պատասխանատու են այս բռնարարքների համար»,- նշված է բանաձևում:

Պատգամավորներ ֆան դե Լեդենի, ֆան Հելֆերտի և Ֆորդևինդի իրենց բանաձևում նույնպես առաջարկել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, նրա ընտանիքի անդամների և առանցքային անհատների նկատմամբ անձնավորված պատժամիջոցներ սահմանել ՝ ադրբեջանական հարձակման և Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղում սիրիացի զինյալներ տեղակայելու առնչությամբ:

«Ելնելով այն հանգամանքից, որ Ադրբեջանը և Թուրքիայի կողմից ուղարկված սիրիացի ջիհադիստները վերջին 5 շաբաթների ընթացքում Լեռնային Ղարաբաղում կատարել են լայնամասշտաբ ռազմական հանցագործություններ, նկատի ունենալով, որ «Genocide Watch»-ը ահազանգել է, որ տեղի է ունենում աննկատ ցեղասպանություն, կոչ ենք անում կառավարությանը՝ ԵՄ մակարդակում հետամուտ լինել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, նրա ընտանիքի անդամների և առանցքային անհատների նկատմամբ անձնավորված պատժամիջոցներ սահմանելու հարցին՝ ադրբեջանական հարձակման և Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղում սիրիացի զինյալներ տեղակայելու առնչությամբ»,- նշել են պատգամավորները բանաձևում:

Իսկ պատգամավոր ֆան Հետ Լիդ Պլումենի բանաձևում կոչ է արվել հետաքննություն անցկացնել բազմակող հարթակում, թե ինչպես ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է ներգրավվել զինադադարի համաձայնագրի մշտադիտարկման դերակատարման մեջ:

«Նկատելով, որ հրադադարի համաձայնության պահպանումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև դիտարկվելու է բացառապես Ռուսաստանի և Թուրքիայի վերահսկողությամբ, մինչդեռ չի բացառվում, որ հակամարտությունն երբևէ կբռնկվի կրկին, հակված եմ հավատալու, որ ավելի ցանկալի է Հայաստանի և ԼՂ-ի միջև զինադադարի համաձայնագրի վերահսկողությունը կատարվի չեզոք կողմի մասնակցությամբ, որպեսզի լուրջ աշխատանք տարվի իրական տևական լուծման ուղղությամբ: Հետևաբար, կոչ եմ անում կառավարությանը՝ հետաքննություն անցկացնել բազմակող հարթակում, թե ինչպես ԵԱՀԿ և/կամ Մինսկի խումբը կարող է ներգրավվել զինադադարի համաձայնագրի մշտադիտարկման դերակատարման մեջ»,- նշված է բանաձում:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ