Հասարակական

Արծրուն Հովհաննիսյանն իր վրա հարձակման վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն

1 րոպեի ընթերցում

Արծրուն Հովհաննիսյանն իր վրա հարձակման վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության նախարարության նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր վրա հարձակման վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հովհաննիսյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ամսի 9-ից սկսած ստանում եմ տարբեր սպառնալիքներ, բայց բանի տեղ չեմ դրել: Նույնիսկ ակնհայտ հաշվեհարդարի կոչերին չեմ արձագանքում: Ոստիկանությանը մերժեցի բողոք ներկայացնել այդ մարդկանց դեմ: Երեկ գիշեր երկու անձ վրաս հարձակում գործեցին, բարեբախտաբար կարողացա ինքնապաշտպանվել: Որևէ մեկից չեմ վախենում և որևէ մեկին էլ ինձ թշնամի չեմ համարում: Սակայն քանի որ այսօր էլ շարունակում են հաշվեհարդարի կոչերն ու սպառնալիքները, քանի որ որոշ տեղերում ինձ հետևում են, ստիպված եմ դիմել ոստիկանություն»,- գրել է Հովհաննիսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում