Մշակույթ

Լույսի մի շող հանուն Արցախի.Լոնդոնում կայանալիք համերգի հասույթը կուղղվի համահայկական հիմնադրամին 

1 րոպեի ընթերցում

Լույսի մի շող հանուն Արցախի.Լոնդոնում կայանալիք համերգի հասույթը կուղղվի համահայկական հիմնադրամին 

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ և օտար մի խումբ արվեստագետներ՝ երգիչներ, երաժիշտներ, դերասաններ նոյեմբերի 17-ին Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցու մոտ հանդես կգան «Լույսի մի շող հանուն Արցախի» համերգային ծրագրով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման ամբողջ հասույթն ուղղվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Երեկոյին մասնակցելու են թավջութակահարներ Ալեքսանդր Չաուշյանը, Սթիվեն Իսերլիսը, ջութակահարներ Անյա Սաֆոնովան, Լևոն Չիլինկիրյանը, դաշնակահարներ Անահիտ Չաուշյանը, Էշլի Վոսը, Սեմ Ջյուիսընը, Եվգենի Սուդբինը, սոպրանոներ Անուշ Հովհաննիսյանը, Լուիզ Քեմընին, Թերեզա Գևորկյանը, Թագավորական քոլեջի թավջութակահարների խումբը, ջազ վոկալիստ Վերոնիկա Սուիֆթը և բարիտոն Յուրի Յուրչուկը:

Արցախին աջակցելու նպատակով սեպտեմբերի 27-ից «Հայաստան» համահայկական հիմնադրամը իրականացնում է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավը, որի շրջանակում հավաքագրվել է 169,685,834.43 մլն ԱՄՆ դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում