Միջազգային

Մայք Պոմպեոն ագրեսիվ է որակել Թուրքիայի վերջին գործողությունները

1 րոպեի ընթերցում

Մայք Պոմպեոն ագրեսիվ է որակել Թուրքիայի վերջին գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան պետք է համատեղ աշխատեն Մերձավոր Արևելքում Թուրքիայի վերջին ամիսների գործողություններին արձագանքելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է Reuters-ը, ԱՄՆ պետքարտուղարն այս մասին ասել է Le Figaro-ին տված հարցազրույցում:

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ես համաձայն ենք, որ Թուրքիայի վերջին գործողություններն ագրեսիվ են եղել»,- ասել է Պոմպեոն՝ հղում անելով ԼՂ հակամարտության հարցում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերած աջակցությանը, ինչպես նաև Լիբիայում և Միջերկրածովյան հարցում այդ երկրի գործողություններին:

«Եվրոպան և ԱՄՆ-ն պետք է միասին աշխատեն, որպեսզի Էրդողանին համոզեն, որ այդպիսի գործողությունները չեն բխում նրա ժողովրդի շահերից»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

ԱՄՆ պետքարտուղարը նաև հավելել է, որ Թուրքիայի կողմից ռազմական ներուժի օգտագործման ակտիվացումը մտահոգություն է առաջացնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում