Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում պարզաբանել Թուրքիայի դերը ԼՂ հարցով համաձայնությունում

ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում պարզաբանել Թուրքիայի դերը ԼՂ հարցով 
համաձայնությունում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն ու Ֆրանսիան սպասում են մանրամասների Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Թուրքիայի դերի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, պետդեպի կայքի համաձայն` այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրասիճան պաշտոնյան պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի բանակցություններից հետո:

«Նրանք (Պոմպեոն և Լը Դրիանը -խմբ.) մանրամասն խոսել են Լեռնային Ղարաբաղի մասին: Որպես համանախագահներ նրանք կիսել են ընդհանուր տեսակետ՝ մենք հավատարիմ ենք մնում Մինսկի խմբի գործընթացում համանախագահների դերին… ընդունելով Ռուսաստանի կողմից ձեռնարկված գործողությունները, որոնք բերեցին կրակի դադարեցմանը, որն իրապես շաբաթվա ընթացքում պահվում է: Բայց մենք նաև ընդունում ենք, որ մնում են շատ հարցեր, որոնք ռուսական կողմը պետք է պարզաբանի, ինչպես, օրինակ, համաձայնության պարամետրերը՝ ներառյալ Թուրքիայի դերը»,-ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը: 

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am