Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հարցվածների 81,5 %-ը դրական է վերաբերվում ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայմանը

Հարցվածների 81,5 %-ը դրական է վերաբերվում ԼՂ-ում ռուս խաղաղապահների 
տեղակայմանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հարցումների մասնակիցների 81,5 %-ը դրական է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուս խաղաղապահների տեղակայմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«37,8 %-ը նշել է, որ լիովին դրական է վերաբերվում, 43,7 %-ը` ավելի շուտ դրական: 81-82 % ցուցանիշ ունենք, որ դրական են վերաբերվում ռուս խաղաղապահների տեղակայմանը»,- ասաց Նավասարդյանը:

Հետազոտությունն իրականացվել է նոյեմբերի 13-ին:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից: Ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուսաստանյան զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am