Վարչապետն անդրադարձավ իր նկատմամբ հանրային վստահության մասին հարցին
1 րոպեի ընթերցում
![Վարչապետն անդրադարձավ իր նկատմամբ հանրային վստահության մասին հարցին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/11/1034986.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր նկատմամբ հանրային վստահության վերաբերյալ հարցին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին խոսեց իր առցանց ասուլիսում՝ անդրադառնալով հարցին՝ կարծու՞մ է արդյոք, որ իր նկատմամբ հանրային վստահություն բավարար է, որ մասնակցի Արցախի կարգավիճակի վերաբերյալ բանակցություններին՝ Ադրբեջանի հետ:
«Հիմա գործնականում տեղի են ունենում բանակցային նոր օրակարգի ձևավորման գործընթաց: Եվ, եթե պարզվի, որ բավարար չէ, մենք չենք կարող մասնակցել այդ բանակցություններին: Եթե կմասնակցենք, ուրեմն բավարար է»,-ասաց Փաշինյանը: