Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Հայաստանի անտառաբուծության ոլորտում կատարված աշխատանքների ծավալն աճել է 2.5 անգամ

Հայաստանի անտառաբուծության ոլորտում կատարված աշխատանքների ծավալն 
աճել է 2.5 անգամ

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անտառաբուծության ոլորտում 2020-ի հունվար-սեպտեմբերին կատարվել է 231 մլն 480.0 հազ. դրամի (մոտ 478.1 հազ.ԱՄՆ դոլար) աշխատանք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 2.5 անգամ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, փայտամթերման ոլորտում ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին կատարվել է 99 մլն 853.2 հազ. դրամի աշխատանք, որի ծավալը 2019-ի հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել է 1.9%-ով, իսկ անտառատնտեսությունում և փայտամթերումների ոլորտում մատուցված ծառայությունների ծավալը կազմել է 795 մլն 321.0 հազ. դրամ (նվազումը՝ 16.3%)։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am