Հասարակական

Արտակ Բեգլարյանը կոչ է անում արցախցիներին վերադառնալ իրենց բնակավայրեր

1 րոպեի ընթերցում

Արտակ Բեգլարյանը կոչ է անում արցախցիներին վերադառնալ իրենց բնակավայրեր

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը կոչ է անում արցախցիներին վերադառնալ իրենց բնակավայրեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բեգլարյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Իմ ընտանիքն արդեն Ստեփանակերտում է, և կոչ եմ անում անվտանգային առումով հնարավորություն ունեցող բոլոր արցախցիներին մտածել ու գործել տուն վերադառնալու ուղղությամբ:

Այս տեսանյութով մեկնարկում է նոր ֆլեշմոբ, և առաջարկում եմ, որ բոլոր տուն վերադարձողները տարբեր տեսանյութերով ու լուսանկարներով ներկայացնեն իրենց վերադարձը»,- գրել է Բեգլարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում