Հասարակական

Համահայկական հիմնադրամը խոստանում է հրապարակել հաշվետվություն

2 րոպեի ընթերցում

Համահայկական հիմնադրամը խոստանում է հրապարակել հաշվետվություն

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամը խոստանում է առաջիկա օրերի ընթացքում հրապարակել հիմնադրամի այս ընթացքում իրականացված ծրագրերի և ծախսերի վերաբերյալ հաշվետվություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիմնադրամից վստահեցնում են, որ այն շարունակում է իր աշխատանքները։

«Ձեր նվիրատվությունների շնորհիվ աջակցություն և մարդասիրական օգնություն է տրամադրվում Արցախից տեղահանված բնակչությանը և օգնության կարիք ունեցող մեր հայրենակիցներին։ Լինելով անկախ և չքաղաքականացված կազմակերպություն` մենք նախընտրեցինք լուռ մնալ անցած շաբաթվա ընթացքում` հարգելով զոհերի հիշատակը և հասկանալով մեր ժողովրդի ցավն ու հուսահատությունը։ Վստահեցնում ենք, որ մեր աշխատանքները շարունակվում են բնականոն հունով, և առաջիկա օրերի ընթացքում կհրապարակվի Հիմնադրամի՝ այս ընթացքում իրականացված ծրագրերի և ծախսերի վերաբերյալ հաշվետվություն»,- հայտնում են հիմնադրամից:

Աննախադեպ թվով հեռախոսազանգերի և հաղորդագրությունների պատճառով` այս պահին հիմնադրամից անկարող են անմիջապես արձագանքել բոլորին, խնդրում են լինել համբերատար՝ խոստանալով, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում կպատասխանեն բոլոր նամակներին։

«Համախմբված մենք շարունակելու ենք հզորացնել մեր hայրենիքը»,- ասվում է հայտարարությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում