Հասարակական

Մեկնարկել է ԼՂ պատերազմում զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը

1 րոպեի ընթերցում

 Մեկնարկել է ԼՂ պատերազմում զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է Լեռնային Ղարաբաղի պատերազմում զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հարությունյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Փոխանակումն իրականացվում է ՌԴ խաղաղապահ առաքելության համակարգմամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի եւ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնակցությամբ:

Իմ երախտագիտությունն եմ հայտնել ՌԴ խաղաղապահ զորակազմին առաքելության արագ կազմավորման ու իրականացման, ինչպես նաեւ զոհվածների մարմինների փոխանակման կարեւոր մարդասիրական գործընթացի անվտանգության համակողմանի ապահովման, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին եւ արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը՝ գործուն մասնակցության համար»,- գրել է Հարությունյանը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմընոյեմբերի 10-իցժամը 01.00-ից դադարեցնելու մասինհայտարարությունեն ստորագրել: Այդ հայտարարությունում, ի թիվս, այլ կետերի, նշվում է՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում