Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վարչապետի աշխատակազմը գույքի վնասումից հետո վաղվանից կվերսկսի աշխատանքն ամբողջ ծավալով

Վարչապետի աշխատակազմը գույքի վնասումից հետո վաղվանից կվերսկսի 
աշխատանքն ամբողջ ծավալով

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 10-ի գիշերը մի շարք անձանց կողմից կառավարական տուն 1 հասցեում գտնվող պետական գույքին հասցված զգալի վնասով և անկարգություններից հետո իրականացված նախաքննությամբ՝ երկու օր հնարավոր չի եղել ապահովել վարչապետի աշխատակազմի բնականոն աշխատանքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Այսօր արդեն մասամբ հնարավոր է եղել աշխատանքների վերականգնումը, իսկ վաղն արդեն վարչապետի աշխատակազմը վերսկսելու է աշխատանքն ամբողջ ծավալով։ Հայտնում եմ, որ անկարգության պատասխանատուների մի մասն արդեն նույնականացվել է և ձերբակալվել։ Ընթանում են աշխատանքներ մյուսների հայտնաբերման ուղղությամբ։ Բոլոր պատասխանատուները ենթարկվելու են օրենքով սահմանված պատասխանատվության»,- նշել է Աղաջանյանը։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարության ստորագրումից հետո գիշերը ժամը 03:00-ի սահմաններում ՀՀ կառավարության և խորհրդարանի շենքի առջև մարդիկ էին հավաքվել։ Նրանք մտել էին գործադիր և օրենսդիր իշխանությունների շենքերի ներս և ջարդուփշուր արել գույքը: Վարչապետի կեցավայրից էլ գողացել էին համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք և այլ իրեր։ 

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am