Անոնս

«Հայաստանի Հանրապետությամբ» օրաթերթ. Ֆրանսիական տեսանյութը բացահայտում է Ադրբեջանի հանցագործությունը

1 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետությամբ» օրաթերթ. Ֆրանսիական տեսանյութը բացահայտում է Ադրբեջանի հանցագործությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Երեւանում աշխատող ֆրանսիացի վիրաբույժ Պատրիկ Կնիպերը, ով վիրահատում է վիրավորներին, պատմել է, որ ադրբեջանական կողմն այրող զենք՝ սպիտակ ֆոսֆոր է կիրառել Արցախում: «Պուենի» լրագրողների տեսանյութը հաստատում է դա: Նա Փարիզից օրթոպեդիկ վիրաբույժ է եւ ծանր այրվածքների մասնագետ: Այժմ Երեւանում է ֆրանսիական առաքելության շրջանակներում, որն օգնում է տեղի բժիշկներին՝ բուժելու վիրավորներին:

Կնիպերը վստահեցնում է, որ 19-ամյա զինծառայողը, որին տեսնում ենք Երեւանի վերականգնողական կենտրոնում «Պուենի» լրագրողների նկարահանած տեսանյութում, մեկ շաբաթ առաջ Արցախի Հանրապետության Մարտունու մոտակայքում գտնվող ճակատում տուժել է ֆոսֆորային զենքից:

Բժիշկ Կնիպերի պատմությունը չափազանց վտանգավոր զենքի օգտագործման առաջին անկախ հաստատումն է…»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում