Հասարակական

ՊՆ-ն հերքում է մի խումբ բարձրաստիճան սպաների կողմից ազատման դիմումներ գրելու մասին տեղեկությունը

1 րոպեի ընթերցում

ՊՆ-ն հերքում է մի խումբ բարձրաստիճան սպաների կողմից ազատման դիմումներ գրելու մասին տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հերքում է մի խումբ բարձրաստիճան սպաների կողմից ազատման դիմումներ գրելու մասին տեղեկությունը: Ստեփանյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- նշեց Ստեփանյանը:

Որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել մի խումբ բարձրաստիճան սպաների կողմից ազատման դիմումներ գրելու մասին:

Ավելի վաղ, ՊՆ-ն հերքել էր նաև ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի կողմից ազատման դիմում գրելու մասին տեղեկությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում