Կյանքից հեռացել է Բահրեյնի վարչապետը
13:16, 11 Նոյեմբեր 2020
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 84 տարեկան հասակում կյանքից հեռացել է Բահրեյնի վարչապետ, շեյխ Խալիֆա իբն Սալման Ալ Խալիֆան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Բահրեյնի լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ վարչապետը մահացել է նոյեմբերի 11-ի առավոտյան, ԱՄՆ-ի հիվանդանոցներից մեկում: Վարչապետի մահվան պատճառը չի նշվում:
Բահրեյնի թագավորի հրամանով երկրում մեկշաբաթյա սուգ է հայտարարվել, որի ընթացքում կիջեցվեն բոլոր դրոշները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում