Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ-ում ռազմական դրություն է. Ոստիկանությունը հայտարարություն է տարածել սպասվող հանրահավաքի մասին

ՀՀ-ում ռազմական դրություն է. Ոստիկանությունը հայտարարություն է տարածել 
սպասվող հանրահավաքի մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել նոյեմբերի 11-ին նախատեսված հանրահավաքի առնչությամբ՝  հիշեցնելով, որ Հայաստանում ռազմական դրություն է:

«Քաղաքական ուժերը հայտարարությամբ են հանդես եկել, ըստ որի՝ նոյեմբերի 11-ին նախատեսում են հանրահավաք անցկացնել։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն, որի պայմաններում արգելվում են հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելը, անցկացնելն ու մասնակցելը։ Հորդորում ենք զերծ մնալ  հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելուց, անցկացնելուց և դրանց մասնակցելուց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am