Հասարակական

Ադրբեջանի տարածքում ստեղծվում է կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական կենտրոն

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի տարածքում ստեղծվում է կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի տարածքում ստեղծվում է կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական կենտրոն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրները:

«Կենտրոնը ստեղծվում է Ադրբեջանի տարածքում, որը չի հարում Ղարաբաղին։ Թուրքիայի դերը սահմանափակվում է կրակի դադարեցման վերահսկողության համար ստեղծվող կենտրոնի շրջանակներում և չի վերաբերում Ղարաբաղում խաղաղապահ առաքելությանը»,- հայտնել Է ԱԳՆ-ի աղբյուրը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասինհայտարարությունեն ստորագրել: Այդ հայտարարությունում, ի թիվս, այլ կետերի, նշվում է՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում