Հասարակական

Հայաստանում արհեստական շնչառության սարքի պակաս չկա. կա թթվածնի դեֆիցիտի խնդիր

2 րոպեի ընթերցում

Հայաստանում արհեստական շնչառության սարքի պակաս չկա. կա թթվածնի դեֆիցիտի խնդիր

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային մակարդակով թթվածնի դեֆիցիտի խնդիր կա, Հայաստանը գործադրում է ամեն ջանք՝ այս առումով հզորությունները զարգացնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այս պահին 73-ը (կորոնավիրուսով հիվանդներից-խմբ.) միացված են արհեստական շնչառության սարքերի: Սարքի պակաս չունենք: Ձեռքբերումներն արել ենք, և դեռ շարունակում ենք անել: Մեր խնդիրը ոչ թե սարքի դեֆիցիտն է, այլ թթվածնի: Համաշխարհային դեֆիցիտ կա: Թթվածինն արտադրվում և սպառվում է, հնարավոր չէ երկար տեղափոխել կամ ներկրել»,-ասաց Թորոսյանը` հավելելով, որ երկրում թթվածնային հզորություններն աշխատում են եզրագծի վրա:

Նախարարի վստահեցմամբ՝ տիտանական ջանքեր են գործադրվում, որ հանկարծ որևէ խափանում չլինի: Փորձ է արվում նոր հզորություններ ձեռք բերել, չնայած ամառվա ընթացքում արդեն իսկ ձեռք է բերվել: Արդեն ձեռք են բերվել թթվածնի մեծ կայաններ, նաև մոտ 500 հատ թթվածնային խտացուցիչներ, կոնցենտրատորներ: Նա վստահեցրեց՝ փորձելու են ամեն ինչ անել, որ պահանջարկը ապահովեն:

Հայաստանում վերջին տվյալներով՝ Covid-19-ով ծայրահեղ ծանր վիճակում է 180, ծանր՝ 897 քաղաքացի:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում