Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Բերձորից հարավ ընկած հատվածում ՊԲ ստորաբաժանումներին հաջողվել է դիրքային բարելավում իրականացնել

Բերձորից հարավ ընկած հատվածում ՊԲ ստորաբաժանումներին հաջողվել է դիրքային 
բարելավում իրականացնել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում շարունակվող պատերազմի ռազմաճակատում, մասնավորապես՝ Շուշիի հարակից տարածքներում, Բերձորից հարավ ընկած հատվածներում, Մարտունիի ուղղությամբ շարունակել են ընթանալ մարտական գործողություններ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նոյեմբերի 7-ին կայացած ասուլիսի ժամանակ:

«Մասնավորապես, Շուշիի հարակից տարածքներում, բուն քաղաքի մոտակայքում, ճանապարհներին  մարտերը չեն դադարում գիշեր, թե ցերեկ: Երեկ նշեցի, որ մենք պաշտպանեցինք Շուշին, բայց ինչպես երևում է հակառակորդը նոր ուժեր և միջոցներ ներգրավվել և շարունակում է Շուշիի գրավման իր ցանկությունը իրագործելու պլանները: Այս պահին մեր զորքը համառորեն դիմադրում է՝ հակառակորդի  թևերին, թիկունքին, կապուղիներին հասցնելով զգալի կորուստներ, բայց մարտերը համառ են և այս պահին էլ շարունակվում են»,- ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ մարտեր են ընթանում նաև Շուշիին մոտեցող ուղղություններում՝ Քարին տակի, Լիսագորի և այլ հատվածներում:

Ըստ ՊՆ ներկայացուցչի՝  Մարտունու ուղղությամբ հակառակորդը փորձել է զրահատեխնիկայի աջակցությամբ հարձակում իրագործել, սակայն հետ է շպրտվել ելման բնագծերը՝ կորցնելով մեկ-երկու զրահատեխնիկա և թողնելով մի քանի դիակները:

«Բերձորից հարավ ընկած հատվածում նույնպես մարտեր են ընթացել: Մի քանի անգամ հակառակորդը փորձել է առաջ գալ, չեն կարողացել, կորուստներ են կրել: Նույնիսկ մեր ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի բարելավվում իրականացնել այդ ուղղությամբ»,- ասաց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նշեց, որ այլ ուղղություններում մարտական գործողություններ չեն եղել, բայց ողջ օրը և՛ դիրքերի ուղղությամբ, և՛ բնակավայերի ուղղությամբ կիրառվել են հրետանային միջոցներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am