Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Դեկտեմբեր

Թուրքիայում մի ամբողջ գյուղ է հրդեհվել

Թուրքիայում մի ամբողջ գյուղ է հրդեհվել

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էլեկտրականության թույլ միացման պատճառով այրվել է Թուրքիայի Հանրապետության Քասթամոնու նահանգի Թեփերհեման գյուղը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական İHA լրատվական գործակալությունը։ Նախնական տվյալներով՝ այրվել է ավելի քան 10 տուն և մեկ մզկիթ։ Կրակն առաջացել է տներից մեկում էլեկտրականության թույլ միացման պատճառով, և արագ տարածվել է ամբողջ գյուղով մեկ։ Դեռևս չի խոսվում զոհերի և վիրավորների մասին։ Կրակը հաջողվել է չեզոքացնել նոյեմբերի 7-ի առավոտյան՝ թույլ չտալով տարածումը դեպի անտառ։

Վերջին շրջանում հրդեհները դարձել են Թուրքիայի կյանքի անբաժան մասը։ Հոկտեմբերի 10-ին Թուրքիայի հարավային Հաթայ նահանգում մոլեգնում էին անտառային ուժգին հրդեհներ: Կրակը տեղափոխվել էր նաև հարևան շրջաններ՝ ընդգրկելով ավելի քան 400 հա տարածք, այրվել էր 11 տուն, 14 աշխատատեղ և 8 գործարան։ Ավելի քան 70 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել։

Պատրաստեց Սեդրակ Սարգսյանը








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]