Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Ադրբեջանը գիշերը հարվածել է Արցախի խաղաղ բնակավայրերին. կան զոհեր

Ադրբեջանը գիշերը հարվածել է Արցախի խաղաղ բնակավայրերին. կան զոհեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի խաղաղ բնակավայրերում նոյեմբերի 5-ին լույս 6-ի գիշերը անհանգիստ է եղել։ Կան տուժածներ։

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ 

«Ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։ Հրթիռակոծության հետևանքով Շուշիում հրդեհվել են մի քանի բնակելի տներ, իսկ մայրաքաղաքում կան ավերածություններ։ Դեպքերի վայրերում աշխատում են ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները։ Քաղաքացիական բնակչության շրջանում նախնական տվյալներով կա 3 զոհ։ Մյուս տվյալները ճշտվում են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում են ԱԻ պետական ծառայությունից։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am