Արցախի ՊԲ-ն հետ է շպրտել արևելյան ուղղությամբ Ադրբեջանի գրոհը
1 րոպեի ընթերցում
![Արցախի ՊԲ-ն հետ է շպրտել արևելյան ուղղությամբ Ադրբեջանի գրոհը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/11/1033994.jpg)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ուժերը Արցախի հետ ճակատային գծի արևելյան հատվածում նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, զրահապատ մեքենաների կիրառմամբ, ձեռնարկել են հարձակման փորձ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից:
«ՊԲ ստորաբաժանումների ու պահեստազորայինների գրագետ գործողությունների արդյունքում թշնամին, մարտադաշտում թողնելով 1 զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա և մեծ քանակությամբ կենդանի ուժ, հետ է շպրտվել: Օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ ՊԲ վերահսկողության ներքո»,-տեղեկացնում է Արցախի ՊՆ-ն: