ՌԴ-ում հայտնել են Սիրիայում ահաբեկիչների կողմից Թուրքիայի դեմ սադրանք նախապատրաստելու մասին
1 րոպեի ընթերցում
![ՌԴ-ում հայտնել են Սիրիայում ահաբեկիչների կողմից Թուրքիայի դեմ սադրանք նախապատրաստելու մասին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/11/1033819.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ահաբեկիչները մտադիր են հրետակոծել Իդլիբի շրջանը, իսկ հետո մեղադրել Սիրիայի կառավարական զինված ուժերին թուրքական զորքերին հարվածելու մեջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարի տեղակալ, ադմիրալ Ալեքսանդր Գրինկևիչը:
« Առկա տեղեկատվության համաձայն ՝ ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինները ծրագրում են Իդլիբ նահանգի Թեդիլ բնակավայրում հրետակոծություն իրականացնել ականանետերի եւ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի միջոցով: Հրետակոծության հետեւանքների տեսագրությունը ահաբեկիչները մտադիր են համացանցում տեղադրել իրենց ռեսուրսներում ՝ սիրիական կառավարական ուժերին թուրքական զորքերի դիրքերին հարվածներ հասցնելու մեջ մեղադրելու նպատակով», - ասել է նա: