Միջազգային

ԱՄՆ-ն դիտարկում է Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազան լքելու և Հունաստանում տեղակայվելու տարբերակը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն դիտարկում է Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազան լքելու և Հունաստանում տեղակայվելու տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները դիտարկում է ամբողջ եվրոպական մայրցամաքում իր ռոտացիոն կամ մշտական ռազմական ներկայությունն ապահովելու հնարավորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է Ahval-ը, այս մասին ասել է ԱՄՆ Պետքարտուղարի ռազմա-քաղաքական հարցերով օգնական Քլարք Կուպերը:

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ «Անկարայի հետ հարաբերություններում ԱՄՆ-ի համբերությունը հատում է»: Հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգները մտադիր է հեռանալ Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայից: Հավանական է նաև, որ ամերիկյան զորամիավորումները տեղակայվեն հունական կղզիներից մեկում:

Թուրքիան ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգեր է ձեռք բերել և արդեն իսկ փորձարկումներ իրականացրել, ինչի պատճառով ԱՄՆ զգուշացրել է պատժամիջոցներ կիրառելու մասին: Թուրքիայի հետ հարաբերությունների սրմանը զուգահեռ Միացյալ Նահանգներն ամրապնդում է ռազմական ոլորտում Հունաստանի հետ հարաբերությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում