Տարածաշրջանային

Ադրբեջանցի իրավաբանն ահազանգել է զոհերի հուղարկավորությունը լուսանկարողների նկատմամբ բռնության մասին

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանցի իրավաբանն ահազանգել է զոհերի հուղարկավորությունը լուսանկարողների նկատմամբ բռնության մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի փաստաբան Ասլան Իսմայիլովը սոցիալական ցանցերում ահազանգել է երկրում բռնությունների նոր դրսևորումների մասին՝ մասնավորապես նշելով,որ արգելվել է լուսանկարել զոհերի հուղարկավորությունը, իսկ այն հարազատները,որոնք լուսանկարներ են տարածում, ենթարկվում են բռնության:

«Բազմիցս հաղորդվել է, որ գործադիր իշխանության ներկայացուցիչները թույլ չեն տվել լուսանկարել զոհվածների հուղարկավորությունը, և երբեմն նույնիսկ կոպիտ են վարվել զոհվածների ընտանիքի անդամների հետ: Կարծում եմ, որ դա բացարձակապես անընդունելի է: Հնարավոր է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ կա ինչ-որ հաստատության հանձնարարական: Սա չի նշանակում, որ այն պետք է ուղեկցվի բռնության գործադրմամբ»,- նշել է փաստաբանը:

Ադրբեջանցի փաստաբանի կարծիքով, հուղարկավորությունների լուսանկարներն անհրաժեշտ են, թե «որպես մխիթարություն», թե հետագա «ռազմահայրենասիրական աշխատանքի» նյութ:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ողջ ընթացքում ադրբեջանական կողմը չի հրապարակել զոհերի թվի մասին որևէ տեղեկություն: Ըստ հայկական կողմերի հրապարակած տվյալների, Ադրբեջանի բանակն ունի 7050 զոհ:

Պատրաստեց Հերմինե Մինասյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում