Հասարակական

Ջալալ Հարությունյանի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ. Արծրուն Հովհաննիսյան

1 րոպեի ընթերցում

Ջալալ Հարությունյանի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի վիճակը մնում է կայուն ծանր մնալ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով օգտատիրոջ հարցին:

«Վիճակը շարունակում է ծանր մնալ, բայց կայուն է», - ասաց Հովհաննիսյանը:

Ջալալ Հարությունյանի վիրավորման մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 27-ին: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը տեղեկացրել էր, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումից հետո այժմ ինտենսիվ բուժման կուրս է անցնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում