Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՌԴ փոխարտգործնախարարն անդրադարձել է ԼՂ-ում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայելու ԱՄՆ առաջարկին

ՌԴ փոխարտգործնախարարն անդրադարձել է ԼՂ-ում սկանդինավյան խաղաղապահներ 
տեղակայելու ԱՄՆ առաջարկին

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը բավարար տեղեկություն չունի Լեռնային Ղարաբաղում սկանդինավյան երկրների խաղաղապահներ տեղակայելու Միացյալ Նահանգների առաջարկի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ նշելով, որ ցանկացած դեպքում, բոլոր չափորոշիչները պետք է համաձայնեցված լինեն հակամարտության կողմերի հետ:

«Բոլոր հնարավոր մեխանիզմների անհրաժեշտ չափորոշիչները պետք է համաձայնեցնել հակամարտության կողմերի հետ խորհրդակցություններում»,- ասել է Ռուդենկոն:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան տեղյակ է ԱՄՆ-ի այս առաջարկից, Ռուդենկոն նշել է, որ տեղյակ է այնքանով, որքանով, որ լրագրողները:

Հոկտեմբերի 30-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ ՕԲրայենը նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն առաջարկում է Լեռնային Ղարաբաղում տեղակայել սկանդինավյան երկրների խաղաղապահներին:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]