Հասարակական

Երանոս համայնքը շարունակում է օժանդակությունը առաջնագծին

1 րոպեի ընթերցում

Երանոս համայնքը շարունակում է օժանդակությունը առաջնագծին

ԳԱՎԱՌ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երանոս համայնքը շարունակում է աջակցություն ցուցաբերել առաջնագծին և Հայաստան համահայկական հիմնադրամին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում՝ արցախա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների ծավալումից ի վեր, համայնքում կամ արտերկրում բնակվող երանոսցիների կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխանցվել 28 միլիոն 345 հազար դրամ, 11 միլիոն 3 հազար ռուսական ռուբլի, 7 100 ԱՄՆ դոլար։ Բացի այդ, առաջնագիծ է ուղարկվել 51 միլիոն 12 հազար դրամ արժողության տեխնիկա, սարքավորումներ, սնունդ, առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Օժանդակությունն առաջնագծին կրում է շարունակական բնույթ։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում