Հասարակական

Լուսաբանիր ճշմարտությունը. հայերը քայլերթով շարժվում են The New York Times-ի դիմաց

1 րոպեի ընթերցում

Լուսաբանիր ճշմարտությունը. հայերը քայլերթով շարժվում են The New York Times-ի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ երիտասարդերի ֆեդերացիան Նյու Յորքում երթով շարժվում է դեպի The New York Times-ի խմբագրության շենքի դիմաց`պահանջելով անհապաղ հետաքննել և հետ վերցնել, հերքել The New Yor Times-ի՝ Թուրքիայի բյուրոյի ղեկավար Կառլոտա Գալի՝ Արցախի հակամարտությանն առնչվող հոդվածները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երթի մասնակիցները վանկարկում են՝ «լուսաբանի՜ր ճշմարտությունը», «ասա՜ ճշմարտությունը»: Նրանք ծածանում են Հայաստանի և Արցախի դրոշները, բարձրացրել են պաստառներ, որոնց վրա գրված են «Կանգնեցրե՜ք թուրքական Հիտլերին», «Խաղաղություն Հայաստանին, Արցախին»:

Հայերն այս ցույցով պահանջում են, որ The New York Times-ը հետաքննի Կարլոտա Գալի պնդումների աղբյուրները, արդյո՞ք նա անաչառ է լուսաբանել հակամարտությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում