Հասարակական

Ամերիկյան ֆուտբոլի լեգենդար մարզիչն իր աջակցություն է հայտնել հայ ժողովրդին

1 րոպեի ընթերցում

Ամերիկյան ֆուտբոլի լեգենդար մարզիչն իր աջակցություն է հայտնել հայ ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան ֆուտբոլի լեգենդար մարզիչ, 6 անգամ «Սուպերբոուլ»-ի արժանացած Բիլ Բելիչիկն իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին Ադրբեջանի ագրեսիայի դեմ պայքարում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բիլ Բելիչեկի տեսաուղերձը հրապարակել է ԱՄՆ-ի հայ դատի հանձնախումբը:

«Ցանկանում եմ ասել, որ կանգնած եմ ձեր կողքին այս դժվարին ժամանակին։ Ես իմացել եմ Հայաստանի պատմությունից, որ հայ ժողովուրդը, չնայած շատ դժբախտությունների ու դժվարությունների, շարունակում է բարգավաճել։

Հույս ունեմ և աղոթում եմ խաղաղության, արդարության և խիզախ զինվորների ապահովության համար, ովքեր կռիվ են տալիս իրենց ազգի ազատության և ճանաչման համար։ Իմ փոքր ներդրումը արդարության հաստատման համար ամբողջ աշխարհում»,- ասել է Բելիչիկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում