Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և ՊԲ-ն հերոսաբար պայքարելու են մինչև վերջ. ՀՀ վարչապետ

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և ՊԲ-ն հերոսաբար պայքարելու են մինչև վերջ. ՀՀ 
վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ Ադրբեջանն օգտագործում է «ազատագրել» բառը Արցախի մասին խոսելիս:

«Այդ բառը պետք է թարգմանել. դա նշանակում է Ղարաբաղն ազատել հայերից, ինչը ցեղասպանության ուղղակի սպառնալիք է: Դրա համար է, որ մենք ասում ենք՝ դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի հսկողության տակ նշանակում է Ղարաբաղն առանց հայերի, ինչը ցեղասպանություն է: Եվ այս է պատճառը, որ մենք կարծում ենք, որ առավել ևս հիմա պետք է կիրառվի «անջատում հանուն փրկության» բանաձևը Լեռնային Ղարաբաղի համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է վարչապետը՝ «Ալ Արաբիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե իրենց բանակը վերահսկողություն է հաստատել որոշ սահմանամերձ գյուղերի վրա, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ռազմական գործողություններ են տեղի ունենում, շատ ծանր ռազմական գործողություններ, և որոշակի առաջընթաց ունի Ադրբեջանի բանակը: Բայց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և Պաշտպանության բանակը հերոսաբար պայքարում են իրենց անվտանգության համար և մտադիր են պայքարել մինչև վերջ»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am