Մարզային

Ներքին Գետաշենում ընթացքի մեջ են երեք սուբվենցիոն ծրագրեր 

2 րոպեի ընթերցում

Ներքին Գետաշենում ընթացքի մեջ են երեք սուբվենցիոն ծրագրեր 

ԳԱՎԱՌ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այժմ ընթանում են փողոցների ասֆալտապատման, ոռոգման համակարգի եւ լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»- ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, Ներքին Գետաշենի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 247 միլիոն 781 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը:

Ասֆալտապատվում են 12 փողոց՝ 4,5 կիլոմետր ընդհանուր երկարությամբ։ Հոկտեմբերի 31-ի դրությամբ մոտ 80 տոկոսով ավարտված են հողային հարթեցման եւ խճապատման աշխատանքները, ասֆալտապատումը կսկսվի առաջիկա օրերին։ Ներքին Գետաշենի ոռոգման ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 80 միլիոն 420 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը: Հոկտեմբերի 31-ի դրությամբ իրականացվել է շինարարական աշխատանքների մոտ 70 տոկոսը։ Ոռոգման ներքին ցանցը կառուցվում է 4,5 կիլոմետր երկարությամբ, երկաթյա կիսախողովակներով, անցումներում՝ երկաթյա խողովակներով։

Ծրագրի իրականացման արդյունքում 12 թաղամասերում կբարելավվի ոռոգման ջրի մատակարարումը։ Ներքին Գետաշենի լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 37 միլիոն 860 հազար դրամ, որի 65 հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները կատարված են շուրջ 95 տոկոսով։ Կառուցվել է շուրջ 7 կիլոմետր երկարությամբ լուսավորության ցանց: Տեղադրվել է 250 լուսատու։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում