Մարզային

Վարդենիս համայնքի Այրք գյուղում ավարտին է մոտենում խմելու ջրի ջրատարի արտաքին ցանցի կառուցումը

1 րոպեի ընթերցում

Վարդենիս համայնքի Այրք գյուղում ավարտին է մոտենում խմելու ջրի ջրատարի արտաքին ցանցի կառուցումը

ԳԱՎԱՌ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Այրք բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտին է մոտենում 8 կիլոմետր երկարությամբ խմելու ջրի ջրատարի արտաքին ցանցի կառուցումը:

Ինչպես «Արմենպրես»- ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, Այրք գյուղի խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 45 միլիոն 849 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 32 միլիոն 94 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 13 միլիոն 754 հազար դրամը՝ Վարդենիսի համայնքապետարանը:

Հոկտեմբերի 31-ի դրությամբ Այրքի խմելու ջրի ջրատարի արտաքին ցանցը, շուրջ 8 կիլոմետր երկարությամբ, կառուցվել է ավելի քան 85 տոկոսով։

Այս ծրագրի իրականացմամբ Այրքում հիմնովին լուծվում է խմելու ջրի շուրջօրյա մատակարարման խնդիրը։ Ծրագիրը կավարտվի նոյեմբերի ընթացքում։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում