Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մայիս

Բերձորի ուղղությամբ ադրբեջանական բանակը խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից

Բերձորի ուղղությամբ ադրբեջանական բանակը խուճապահար փախել է զբաղեցրած 
դիրքերից

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական բանակի զինծառայողները, կրելով մարդուժի մեծ կորուստներ, խուճապահար փախել են Արցախի Բերձոր քաղաքի ուղղությամբ զբաղեցրած դիրքերից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Այսօր թշնամին առավել ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ առաջնագծի ձախ թևում։ Ծավալված մարտական գործողությունների ընթացքում թշնամին, կրելով մարդուժի մեծ կորուստներ, խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից»,- նշված է հրապարակման մեջ:

Արցախի առանձին հատվածներում շարունակվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերման ու ոչնչացման մարտական գործողությունները։

«Հրետանային կրակով Ծաղկաբերդի մոտակայքում ոչնչացվել է հակառակորդի մեկ զինտեխնիկա»,- նշում է տեղեկատվական շտաբը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]