Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախի ՊԲ-ն գերեվարել է հերթական ահաբեկչին. Հրապարակվել է հարցաքննության տեսանյութը

Արցախի ՊԲ-ն գերեվարել է հերթական ահաբեկչին. Հրապարակվել է հարցաքննության 
տեսանյութը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանումները գերեվարել են հերթական ահաբեկչին, որի՝ անգամ հպանցիկ հարցաքննությունը որևէ կասկած չի թողնում ադրբեջանական ճակատային գծում ահաբեկիչների առկայության մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցաքննության տեսանյութը հրապարակել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը՝ տեղեկացնելով, որ գերեվարված իսլամիստ-ծայրահեղական ահաբեկչի անունը Մեհրեդ Մուհամմադ Ալշխեր է: Ծնունդով Սիրիայի Համմա քաղաքից է և պատմում է, որ ամուսնացած է և ունի երեք երեխա: Խոստովանում է, որ Թուրքիայի կողմից 250 այլ ահաբեկիչների հետ միասին ադրբեջանա-արցախյան ճակատային գծում է հայտնվել հոկտեմբերի 19-ին: Իրենց խոստացել էին 2000 դոլար վարձավճար, որը սակայն չի վճարվել: Վիրավորվելուց հետո նրան լքել են զինակիցները: Պատմում է, որ ճակատային գծում իրենք գնում են առջևից, իսկ 2-րդ, 3-րդ գծով արդեն առաջ են շարժվում ադրբեջանցի զինվորականները: Նախքան ռազմաճակատ բերվելը՝ մասնակցել են ճամբարային հավաքների, որտեղ նրանց հետ աշխատել են թուրք ռազմական հրահանգիչները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am