Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախի ՊԲ-ն Քարին տակից արևելք 1-2 գյուղից մաքրել է ադրբեջանական դիվերսանտներին

Արցախի ՊԲ-ն Քարին տակից արևելք 1-2 գյուղից մաքրել է ադրբեջանական 
դիվերսանտներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակի ուժերը Քարին տակից արևելք ընկած 1-2 գյուղերից մաքրել են ադրբեջանական դիվերսանտներին: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը FactorTV-ին տված հարցազրույցում: Նա նաև նշել է, որ հայկական հետախուզական ստորաբաժանումները հայտնաբերել են զինամթերքի մեծ պահեստ. հրետանու կրակից այրվել է դիվերսանտների բազա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խոսելով դիվերսանտների խմբերով առաջանալու ադրբեջանական մարտավարության մասին Հովհաննիսյանը նշեց. «Բաց ճակատում դժվար է առաջանալը, մի քանի օր մենք տեսանք, որ  ցանկացան Ֆիզուլիի ուղղությամբ դեպի Մարտունի ճեղքել, չկարողացան, և ուղիղ առճակատման չեն ցանկանում գնալ. դրա համար դիմում են դիվերսիոն գործողությունների՝ փորձելով շրջանցելով փոքր խմբերով առաջանալ: Դրանում կա ինչպես քաղաքական PR-ի, այնպես էլ ռազմական նշանակություն: Ռազմականը խուճապ տարածելու ու կապուղի կտրելու նպատակ ունի, իսկ քաղաքականը՝ Ալիևը ձգտում է դրոշ դնել հերթական բնակավայրի վրա՝ PR-ի համար»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]