Հասարակական

Ստեփանակերտում լսվում են ՊԲ-ի կողմից Ադրբեջանի դիվերսիոն խմբերի ոչնչացված զինամթերքի պայթյունի ձայները

1 րոպեի ընթերցում

Ստեփանակերտում լսվում են ՊԲ-ի կողմից Ադրբեջանի դիվերսիոն խմբերի ոչնչացված զինամթերքի պայթյունի ձայները

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում լսվող պայթյունները Պաշտպանության բանակի կողմից ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողության գոտում հայտնաբերված և ոչնչացված զինամթերքի պայթյունների ձայներն են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Պաշտպանության բանակի «Ֆեյսբուք»-ի

«Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում այս պահին լսվող պայթյունների ձայները ՊԲ ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի գործողության գոտում հայտնաբերված և թիրախային հարվածների արդյունքում ոչնչացված զինամթերքի պայթյունների ձայներն են»,- ասված է հրապարակման մեջ։

ՊԲ-ն հայտնում է, որ դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունը շարունակվում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում