Մարզային

Նորատուս համայնքի բնակիչներն աջակցություն են ցուցաբերել առաջնագծին

1 րոպեի ընթերցում

Նորատուս համայնքի բնակիչներն աջակցություն են ցուցաբերել առաջնագծին

ԳԱՎԱՌ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի բնակիչները նկատելի աջակցություն են ցուցաբերել Հայոց բանակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Նորատուսի համայնքապետարանից՝ գյուղում եւ արտերկրում ապրող նորատուսցիների հանգանակությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխանցվել 6,5 միլիոն դրամ:

Նորատուս համայնքի բնակիչ Անդրանիկ Սասունի Հակոբյանն առաջնագծին նվիրաբերել է իր անձնական օգտագործման ՖՈՐԴ մակնիշի կիսաբեռնատար ավտոմեքենան, իսկ նույն համայնքի մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ Նորատուսում եւ արտերկրում բնակվող նորատուսցիների կողմից հանգանակած գումարով գնվել եւ առաջնագծին է նվիրաբերվել «Վիլիս» մակնիշի 2 եւ ՈՒԱԶ մակնիշի 1 ավտոմեքենա: Նորատուս համայնքի բնակիչների կողմից Արցախին տրամադրվել է նաեւ տարբեր տեսակի սնունդ: Համայնքի ղեկավար Մուրադ Հարությունյանի հավաստմամբ՝ առաջնագծին ցուցաբերվող աջակցությունը կրում է շարունակական բնույթ:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում