Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի Պետդեպում հայտարարել են C-400-ի պատճառով Թուրքիայի՝ պատժամիջոցների ներքո հայտնվելու ռիսկի աճի մասին

ԱՄՆ-ի Պետդեպում հայտարարել են C-400-ի պատճառով Թուրքիայի՝ պատժամիջոցների ներքո հայտնվելու ռիսկի աճի մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Քլարք Քուփերը հայտարարել Է, որ մեծանում Է ռուսական C-400 զենիթային համալիրներ (ԶՀՀ) գնելու առնչությամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո Թուրքիայի հայտնվելու ռիսկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է National Defense ամերիկյան հանդեսը:

«Մշտական խոսակցությունը, որը մենք ունեցել ենք թուրք գործընկերների հետ, եղել Է այն մասին, որ С-400-ներն … անհամատեղելի են ԱՄՆ-ի հարթակների հետ: Դրանք անհամատեղելի են ՆԱՏՕ-ի հետ: Այդ միջոցների կամ համակարգերի ներդրումն ինքնին կհանգեցնի պատժամիջոցների լրացուցիչ ռիսկի եւ սահմանափակումների (սպառազինությունների) լրացուցիչ ռիսկերի»,-հրատարակությունը մեջբերում Է Կուփերի խոսքը: Քուփերի խոսքով՝ ԱՄՆ-ի վարչակազմը «Անկարային պարզորոշ հասկանալ Է տվել, որ C-400-ի փորձարկումները միանգամայն անընդունելի են»:

Հակաօդային պաշտպանության C-400 ռուսական նորագույն համակարգերի մատակարարումները, որոնք ճգնաժամի են հանգեցրել Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում, սկսվել են 2019 թվականի հուլիսի կեսերին: Վաշինգտոնը պահանջել Է հրաժարվել գործարքից եւ փոխարենը ձեռք բերել Patriot ամերիկյան համակարգերը՝ սպառնալով կասեցնել կամ ընդհանրապես չեղարկել F-35 նորագույն կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաեւ պատժամիջոցներ սահմանել CAATSA-ին (օրենք «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին») համապատասխան: Անկարան հրաժարվել Է զիջումների գնալ եւ շարունակել Է C-400-ի լրացուցիչ խմբաքանակի շուրջ բանակցությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am