ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը պարբերաբար շարունակում է խախտել ԵԱՀՄ Մինսկի խմբի համանագահ երկրների միջնորդությամբ դիակների, ռազմագերիների և այլ պահվող անձանց մասին հումանիտար հրադադար հաստատելու մասին պայմանավորվածություններն այն դեպքում, երբ մարտակա գործողությունների ընթացքում ոչնչացված նրա հազարավոր դիակներ արդեն փտում են առաջնագծի տարբեր հատվածներում: Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակելով տեսանյութ (ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԶԳԱՅՈՒՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ):
«Նման պահվածքով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ցույց է տալիս, որ թքած ունի ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, այլև սեփական զինծառայողների դիակների ու նրանց հիշատակի նկատմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Արցախի Պն-ն: