ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը վերսկսել է Ստեփանակերտի հրթիռակոծումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, միացվել էր օդային տագնապի ազդանշանը, որից հետո Արցախի մայրաքաղաքը կրկին հայտնվել է հակառակորդի հավածների տակ:
«Արմենպրես»-ը մանրամասներ կհայտնի վնասների չափի և կիրառվող զինատեսակի վերաբերյալ:
10.59 - Ստեփանակերտում կրկին պայթյունների ձայներ են լսվում: Օդային տագնապի ազդանշանը շարունակվում է:
11.14 - Արցախի ՊՆ-ն հայտարարում է. «Ներկա պահին թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները:
Հակառակորդը, հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական և սովորութային իրավունքների պահանջները, կրակի տակ է առել բացառապես խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարում է հերթական պատերազմական հանցագործությունը: Իրադրության հետագա լարման համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի հանցագործ ղեկավարությունը»:
11.46- Ստեփանակերտում կրկին միացել է օդային տագնապի ազդանշանը: