Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ադրբեջանական տեսանյութի 8 հայ գերիների մասով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ

Ադրբեջանական տեսանյութի 8 հայ գերիների մասով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչությունը ՄԻԵԴ դիմում է ներկայացրել 8 ռազմագերիների մասով, որոնց վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում հոկտեմբերի 22-ին տեսանյութ էր տարածվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«ՄԻԵԴ դիմում է ներկայացվել բոլոր 8 ռազմագերիների վերաբերյալ։ Պահանջել ենք, որպեսզի անհապաղ միջոց կիրառի ՄԻԵԴ-ը Ադրբեջանի նկատմամբ։ Տեղեկատվություն ենք պահանջել անձանց որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ, որտեղ են գտնվում, ինչ պայմաններում են պահվում, ինչպես նաև պահանջել ենք միջոցներ ձեռնարկվեն նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով»,- ասաց Կիրակոսյանը։

Նա, չհայտնելով անունները, նշեց, որ 5 ռազմագերիների մասով ստացել են ՄԻԵԴ-ի պատասխանը, որովհետև ի սկզբանե կարողացել են նրանց նույնականացնել, հետագայում՝ երկրորդ փուլում արդեն 3 հոգու մասով են դիմում ներկայացրել։

«ՄԻԵԴ-ը Ադրբեջանի կառավարությունից տեղեկություն է պահանջել այդ 5 գերիների մասով և ժամկետ է սահմանել մինչև հոկտեմբերի 29-ը։ Այս պահին սպասում ենք պատասխանին։ Կարծում եմ, 3 ռազմագերիների մասով էլ ևս նույն պատասխանը կստանանք Դատարանի կողմից»,- ասաց Կիրակոսյանը։

Հայկական կողմը նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեին է տեղեկացրել են 8 ռազմագերիների մասով ՄԻԵԴ դիմելու, ինչպես նաև դատարանից ստացած պատասխանի մասին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]