Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Դեկտեմբեր

Ադրբեջանը կարող է հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ.ամերիկագետը՝ Իրանից զենք գնելու Ալիևի հայտարարության մասին

Ադրբեջանը կարող է հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ.ամերիկագետը՝ Իրանից 
զենք գնելու Ալիևի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ զենքի առք ու վաճառքի պատժամիջոցները չեն հանվել և ցանկացած պետության նկատմամբ կկիրառվի պատժամիջոց, որը զենք կգնի կամ կվաճառի այդ երկրին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ամերիկագետ Սուրեն Սարգսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որ Ադրբեջանը զենք է գնում Իրանից։

«Իհարկե, ՄԱԿ-ի կողմից Իրանի դեմ զենքի առք ու վաճառքի պատժամիջոցները հանվել են, բայց Իրանի դեմ շարունակում են գործել ԱՄՆ-ի պատժամիջոցները։ Այն երկիրը, որը զենք կգնի կամ կվաճառի Իրանին հայտնվելու է ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ»,- ասաց Սարգսյանը։

Ամերիկագետը դժվարանում է ասել, թե որքանով է Ալիևի հայտարարությունը սուտ կամ ճիշտ, սակայն կարծում է, որ այդ հայտարարությունից հետո Ադրբեջանը մի քանի երկրների հետ խնդիրներ կունենա։

«Ակնհայտ է, որ նա փորձում է լարում մտցնել հայ-իրանական հարաբերություններում, որը, վստահ եմ, իրեն չի հաջողվի։ Կարծում եմ, որ մոտ ժամանակներս պետք է սպասել Իրանի, ինչու չէ նաև Իսրայելի արձագանքներին այս հարցի կապակցությամբ։ Կարծում եմ նաև, որ ԱՄՆ-ում այս հայտարարությունը լուրջ լարվածություն կառաջացնի, եթե ոչ նախագահականի, ապա Կոնգրեսի մակարդակով»,- ասաց Սարգսյանը։




Այս թեմայով


https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ