Տարածաշրջանային

Պատերազմը կարող է սրել Ադրբեջանի տնտեսական խոցելիությունը. S&P-ի բացասական կանխատեսումը

1 րոպեի ընթերցում

Պատերազմը կարող է սրել Ադրբեջանի տնտեսական խոցելիությունը. S&P-ի բացասական կանխատեսումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «S&P Global Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը Ադրբեջանի պարտքի սպասարկման կարողության կանխատեսումն իջեցրել է բացասական մակարդակի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Barron’s-ը:

«Ռազմական գործողությունները կարող են սրել Ադրբեջանի տնտեսական, արտաքին և հարկաբյուջետային խոցելիությունները՝ այն ժամանակ, երբ տնտեսությունը թուլացել է COVID-19-ի և նավթի գների անկման պատճառով», - ասվում է S&P- ի հայտարարությունում:

Նշվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ճնշող ազդեցություն կունենա տնտեսության ու ֆինանսների վրա, քանի որ լուծումը կարող է ձգվել բավականին երկար ժամանակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում