Տարածաշրջանային

Թուրքիան արցախյան ռազմաճակատ է տեղափոխել 1200 հատուկ ջոկատայինի. Wargonzo

1 րոպեի ընթերցում

Թուրքիան արցախյան ռազմաճակատ է տեղափոխել 1200 հատուկ ջոկատայինի. Wargonzo

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան Բաքու, այնուհետև ռազմաճակատ է տեղափոխելթուրքական Քուրդիստանից իր 1200 լեռնային հատուկ ջոկատայինի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է ռուս ռազմական թղթակից Սեմյոն Պեգովի Wargonzo նախագծի «Տելեգրամ»-ի ալիքը, վկայակոչելով Ստամբուլում իր աղբյուրները:

«Նրանք գործում են Արցախի լեռնային տեղանքներում: Թուրքիայից եկած մասնագետները ստիպված են փոխարինել ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատներին, որոնք չեն դիմանում լեռնային զանգվածներում աշխարհազորայինների հետ ուղիղ մարտական բախմանը: Խոսքը նախևառաջ հարավային ռազմաճակատի և Ջեբրայիլ-Հադրութ ուղղության մասին է»,- ասված է հաղորդագրությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում