Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ադրբեջանը հրթիռակոծում է Արցախի Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կարմիր Շուկան

Ադրբեջանը հրթիռակոծում է Արցախի Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` 
Կարմիր Շուկան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կարմիր Շուկան, հրթիռակոծվում են «Սմերչ»-ով։ Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը՝ տրամադրելով թարմ տվյալներ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիայի մասին:  

«Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերն անհանգիստ է եղել Մարտակերտում և Մարտունու շրջանում։ Մարտակերտ քաղաքի հրետակոծության հետևանքով Ա.Սախարով 7 հասցեում բազմաբնակարան շենքի 2 տուն է հրդեհվել։ Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարներին հաջողվել է արագ մարել կրակը, որպեսզի այլ բնակարաններում ևս հրդեհ չբռնկվի։

Նախնական տվյալներով՝ թշնամին այս ուղղությամբ կրակ է բացել «Գրադ» կայանքից։ Մարդկային կորուստներ չկան։ Լուսադեմին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերն են հայտնվել Ադրբեջանի թիրախում։ Այստեղ կիրառվում է «Սմերչ» տեսակի հրթիռներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում են ԱԻ ՊԾ-ից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am