Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը. Մարտակերտը՝ նշանակետում

Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը. 
Մարտակերտը՝ նշանակետում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը բոլոր բնակավայրերում հրադադարը համեմատաբար պահպանվել է, իսկ լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում:  

«Երեկ էլ նույն ուղղությամբ կիրառել էր ավիացիա, ռմբակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները: Ադրբեջանական զինուժը կոպտորեն խախտում է ոչ միայն հաստատված մարդասիրական հրադադարը, այլև կիրառում է արգելված զինատեսակներ՝ անգամ խաղաղ բնակչության դեմ»,-նշել են Արցախի ԱԻ պետական ծառայությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]